09/01/2024 10:09
«Հրապարակ». Տիգրան Ավինյանը տեղյա՞կ չէ, որ Արցախը հայաթափվել է ու ամբողջովին հանձնվել Ադրբեջանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է ու ամբողջովին հանձնվել Ադրբեջանին։ Այդ մասին է հուշում 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի քաղաքապետանի և անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի միջև կնքված պայմանագիը։ Բանն այն է, որ այդ պայմանագրով Ժաննա Մուսայելյանին փոխանցվել է 38 մլն 246 հազար դրամ՝ 01.10.2023 թվականից մինչև 10.11.2023 թ. «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։
Փաստորեն, ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է հետին թվով` ծառայությունները մատուցելուց և անգամ Արցախը հանձնելուց հետո: Հարց է առաջանում, թե ԱՁ Ժաննա Մուսայելյանը 01.10.2023 թվականից մինչև 10.11.2023-ը ինչի՞ հիման վրա է ծառայություն մատուցել, ու ինչո՞ւ են որոշել այս ԱՁ-ին պատվիրել նման ծառայությունների մատուցումը։ Առանձնապես խոշոր գնով այս պետական գնումը քաղաքապետարանը Ժաննա Մուսայելյանից կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով»։