09/01/2024 16:37
«Մեր դուստրը ծնվեց, բայց, ցավոք, հայրը չտեսավ նրան»․ Գյումրիում ծնվել է Արցախում զոհված զինծառայողի երեխան. aravot
Aravot.am-ը գրում է.
«Արցախից բռնի տեղահանված 29-ամյա Զոյա Պետրոսյանը Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում՝ նախկին ծննդատանը, հունվարի 5-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։
3 կիլոգրամ 50 գրամ քաշով ծնված աղջնակին անվանել են Ուլյանա, այդպես է ցանկացել հայրը՝ Արմեն Առուստամյանը, որը, ցավոք, չհասցրեց տեսնել դստերը։ Նա սեպտեմբերի 20-ին զոհվել է Ստեփանակերտում՝ պայքար մղելով թշնամու դեմ՝ իր զորամասը պաշտպանելու համար։
«Մենք բնակվում էինք Ստեփանակերտում, տարհանվեցինք սեպտեմբերի 28-ին, մորս հետ բնակության եմ հաստատել Գյումրիում։ Այս ջերմ քաղաքում էլ ծնվեց մեր առաջնեկը, որին շատ էինք սպասում, բայց Աստված չկամեցավ, որ հայրը տեսնի իրեն։ Սեպտեմբերի 20-ին, գիշերվա ժամը 3-ին իմացա, որ զոհվել է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։