09/01/2024 10:27
Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություն
Վաշինգտոնը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, ադրբեջանական APA գործակալության հարցմանն ի պատասխան՝ հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։
Դեսպանությունից նշել են, որ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն պարբերաբար բանակցում է կողմերի հետ՝ ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։
Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: