09/01/2024 11:44
Աննա Վարդապետյանի հրամաններով տեղի են ունեցել կադրային բարեփոխումներ՝ նշանակումներ, փոխադրումներ, ազատումներ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը փոխադրվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Գագիկ Աղասյանն ազատվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Լուսինե Ասլանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի հաստիքին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Թագուհի Հարությունյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Շիրակի մարզի դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Աննա Մկրտչյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Ռոլանդ Գրիգորյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Լոռու մարզի դատախազության դատախազ Տարոն Մխիթարյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Մանե Սաֆարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Շուշան Հոդաբաշյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Հայկուհի Մարտիկյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ահարոն Սաֆարյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիլիթ Նիկողոսյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Արարատի մարզի դատախազության դատախազ Աիդա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Տիգրան Մուրադյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Արսեն Ավետիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Կարեն Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Դիանա Կյուրեղյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Կարեն Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Յուրիկ Սրապիոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Գոհար Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի թափուր հաստիքին` 2024 թվականի հունվարի 9-ից 2025 թվականի հունվարի 9-ը՝ ներառյալ:
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդմոնդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Եսայի Աբովյանը փոխադրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիանա Քոչարյանը փոխադրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: