09/01/2024 21:05
215 000 զինծառայող, 28 000 միավոր զենք-զինամթերք․ Շոյգուն՝ ուկրաինական բանակի կորուստների մասին
Ուկրաինական բանակը 2023 թվականին ավելի քան 215 հազար զինծառայող է կորցրել, ՌԴ զինված ուժերի հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսական զորքերի ստորաբաժանումները մեթոդաբար թուլացնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը։ Անցած տարվա ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 215 հազար մարդ և 28 հազար միավոր սպառազինություն»,- ասել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ ռուս զինվորականները շփման գծի ողջ երկայնքով պահպանում են նախաձեռնողականությունն ու գերակայությունը, իսկ ուկրաինական զորքերի ռեսուրսներy սպառվում են, մարտի դաշտում էական արդյունքներ չկան։
«Շարունակելու ենք հաջորդաբար իրականացնել հատուկ ռազմական գործողության նպատակները»,- ասել է Շոյգուն։