09/01/2024 20:21
Պաղեստինի նախագահը փետրվարին կայցելի Ռուսաստան
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ փետրվարին, «Ռիա Նովոստի»-ին ասել է Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ ալ-Հաբբաշը։
«Կոնկրետ օրը դեռ սահմանված չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այցը տեղի կունենա փետրվարին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այցի ամսվա հետ կապված, սակայն օրը դեռ չի որոշվել»,- ասել է Աբբասի խորհրդականը։
Նա հավելել է, որ Աբբասի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն ինչպես Պաղեստինի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, այնպես էլ «քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի առանցքային դերը Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում»։