09/01/2024 18:15
Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի տարածքին հարվածներ են հասցվում արևմտյան զենքերով․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հորդորել է չմոռանալ, որ ռուսական տարածքին և քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցվում Արևմուտքից Ուկրաինային մատակարարված զենքով։
«Մեր տարածքը և քաղաքացիական օբյեկտները՝ Ամանորի գիշերը Բելգորոդ քաղաքի կենտրոնը, արկակոծվում ու հրթիռակոծվում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում արտադրված արկերից ու հրթիռներից։ Եկեք չմոռանանք այդ մասին»,- ասել է Պեսկովը։
Նա այսպես է պատասխան հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սպիտակ տան հայտարարությունը, որ ռուսական կողմն, իբրև, Ուկրաինային հարվածներ է հասցնում այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի տրամադրած զենքերով։