09/01/2024 10:36
Այն, որ սա դահիճների իշխանություն է և իրենց ասոցացումը բռնության և արյան հետ է, արդեն բոլորը գիտեն. Տիգրան Աբրահամյան
Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառել կալանավորումը։
«Այն, որ սա դահիճների իշխանություն է և իրենց ասոցացումը բռնության և արյան հետ է, արդեն բոլորը գիտեն:
Գեներալին հենց այնպես 9 ամիս արդեն պահել են բանտում, ևս մեկ ամիս` վարչական հսկողության տակ, սակայն իշխանության սիրտը բանտ է ուզում, որտեղ վաղ թե ուշ հայտնվելու են բոլոր այն անձինք, ովքեր Փաշինյանի հանձնարարականով ու նրա տրամադրությամբ մարդկանց վրա գործեր են կարել ու բանտ ճանապարհել:
Սրանց քիչ է Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, արցախցի երիտասարդների՝ բանտում գտնվելը և հիմա կրկին փորձում են բանտերը համալրել», - այս մասին Facebook-ում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։