09/01/2024 09:52
«Հրապարակ». Երբ են պլանավորում Մայր տաճարի բացումն ու մյուռոնօրհնեքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2022 թվականին, սակայն 2023 թվականին ևս բացումը տեղի չունեցավ, և 2023-ի հոկտեմբերի 1-ին նախատեսված մյուռոնօրհնեքը ևս հետաձգվեց: Չնայած հետաձգումը բացատրեցին Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, որ Մայր տաճարը նորոգվում է, և բոլոր արարողությունները կազմակերպվում են այլ եկեղեցիներում:
Մայր Աթոռի մեր աղբյուրը կարծում է, որ Մայր տաճարի բացումն ու մյուռոնօրհնեքը կարող են կայանալ գարնանը, սակայն դա ընդամենը ենթադրություն է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանայից փորձեցինք ճշտել, թե երբ են պլանավորում այս կարևոր կրոնական միջոցառումներն իրականացնել։ Տեր Հայրը պատասխանեց, որ ժամկետների մասին կհայտնեն առաջիկայում»։