10/01/2024 21:21
Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» հարցն է բարձրացրել ու նախապայմաններ առաջ քաշել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ու դրա նկատմամբ վերահսկողության հարցը։
«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների», «Եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը», մենք էլ չենք բացի Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում»,- սպառնացել է Ալիևը։
Նա նշել է, թե «Զանգեզուրի միջանցքը» չբացելով՝ Հայաստանը «կհայտնվի փակուղում»։
«Եթե իմ նշած երթուղին («Զանգեզուրի միջանցքը») չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում։ Այսինքն՝ այդպիսով նրանք միջանցքը չբացելուց ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը։