10/01/2024 23:32
Կոկոսի յուղի նոր հատկություն է հայտնաբերվել
Թեև շատերը կոկոսի յուղը համարում են առողջարար, նոր հետազոտությունն այլ բան է հուշում:
Լաբորատոր մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ այն կարող է նպաստել գիրության զարգացմանը: Հետազոտությամբ պարզվել է, որ կոկոսի յուղը խաթարել է մկների կողմից երկու կարևոր հորմոններ՝ լեպտին և ինսուլին օգտագործելու կարողությունը, ընդ որում, ինսուլինի դիմադրողականությունը 2-րդ տիպի շաքարախտի հիմնական հատկանիշն է:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս ընտրել չհագեցած կամ պոլիչհագեցած յուղեր՝ կոկոսի յուղի նման հագեցած յուղերի փոխարեն:
Համաձայն նոր հետազոտության՝ ութ շաբաթվա ընթացքում մկների սննդակարգում ավելացված կոկոսի յուղի ցածր չափաբաժինները հանգեցրել են նրանց նյութափոխանակության փոփոխությունների, ինչը նպաստել է գիրության և դրա հետ կապված համակցված հիվանդությունների զարգացմանը:
Կոկոսի յուղը խանգարել է մկներին՝ ճիշտ օգտագործել լեպտինը և ինսուլինը, հորմոններ, որոնք կարևոր են էներգիայի ծախսը, քաղցը կարգավորելու համար:
Փորձերը հաստատում են այն վարկածը, որ հագեցած ճարպաթթուներով հարուստ սննդակարգը կարող է հանգեցնել լեպտինի դիմադրության: Լեպտինի դիմադրության զարգացմանը զուգահեռ, մարմնի ճարպային հյուսվածքը, որը հայտնի է որպես սպիտակ ճարպային հյուսվածք, նույնպես ավելի քիչ է արձագանքում լեպտինին:
Բացի այդ, կոկոսի յուղը մկների մոտ առաջացրել է կենտրոնական և ծայրամասային բորբոքային պատասխան, քաշի ավելացում, ճարպի ավելի բարձր տոկոս, էներգիայի կրճատում և անհանգիստ վարքագիծ՝ համակարգային անհավասարակշռություն:
Հետազոտողները պարզել են նաև, որ կոկոսի յուղը սթրես է առաջացնում էնդոպլազմիկ ցանցում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն