10/01/2024 11:53
Սահմանազատումը պետք է հստակ լինի, որպեսզի հետագայում վայրագություններ չդրսևորվեն. Հունաստանի արտգործնախարար
Մենք հավատում ենք երկխոսությանը, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
«Կարծում ենք, որ ներգրավված կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինել։ Կարծում եմ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը շատ իրատեսական, արդարացի և շատ կայուն լուծում է խնդրել։ Խաղաղության գործընթացը պետք է հստակ անդրադառնա կոնկրետ խնդիրների. սահմանազատումը պետք է հստակ լինի, որպեսզի հետագայում վայրագություններ չդրսևորվեն»,-ասաց հույն նախարարը։