10/01/2024 11:12
Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան (Տեսանյութ)
Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են, շարունակական լինեն։
«Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները ու ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- նշեց նա։
Ըստ Խանդանյանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին, որ ժամ կամ օր ֆիքսվի։
«Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, ապա, այո՛, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որն ակնկալում ենք»,- ընդգծեց պատգամավորը։