10/01/2024 12:33
2023-ին ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ. Արփինե Սարգսյան
2023-ին ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, որից 92,99 տոկոսը դրական պատասխան է ստացել. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Սա չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարավում է հետ ընդունել ՀՀ քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ անդամ պետություններում։ Սա հավաստումն է այն բանի, որ, օրինակ, շատ դեպքերում Եվրոպական երկրներում չճշտված հանգամանքներում բնակվող անձինք դրական պատասխանի չեն արժանացել և հետընդունման ենթակա չեն»,-ասաց նա։