10/01/2024 19:51
Դեսպանին ենք ներկայացրել քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների գործերը․ Իրավապաշտպաններ
Մի խումբ իրավապաշտպաններ նամակներ էին հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ մեր երկրում տեղ գտնող մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ Նամակներին որոշ աարձագանքներ են ստացվել։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Չեխիայի Հանրապետության դեսպան պարոն Պետր Պիրունչիկի հետ։ Նորին գերազանցություն պարոն դեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ շահագրգիռ քննարկման և հետագա փոխգործակցության անկեղծ պատրաստակամության համար»,- սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպանը։