10/01/2024 14:17
Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 69-րդ տարեդարձը
Հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է իր ծննդյան 69-րդ տարեդարձը։
Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականին՝ Երևանում: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1973 թվականից Երևանի «Արարատ»-ում: Հանդես է եկել «Արարատ», «Իսկրա», «Պախտակոր», «Կիլիկիա», «Փյունիկ» թիմերում: Խորհրդային Միության երիտասարդական թիմի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 1980 թվականին` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Մարզչական կարիերայի ընթացում Հովհաննիսյանն աշխատել է «Տավրիա», «Հոմենընդմեն», «Կիլիկիա», «Փյունիկ» և Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբներում: 1996-97 թվականներին եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ:
Հովհաննիսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։