10/01/2024 11:43
Հունաստանը սատարում է ԵՄ-ի՝ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումը. Հունաստանի ԱԳ նախարար
Հունաստանը սատարում է ԵՄ-ի՝ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումը, ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Հույն նախարարը նշեց, որ Հունաստանը հիմնվում է հիմնաքարային առաքելությունների վրա և ընդունում է տարածաշրջանային ինքնիշխանությունը և գտնում, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղել այդ սկզբունքների հիման վրա։
«Բացառում ենք ցանկացած տեսակի ուժի կիրառումը և ագրեսիան։ Պատրաստակամ ենք սատարել Հայաստանին հումանիտար հարցերում, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացներում աջակից լինել։ Ամեն առումով կարող եք հույս դնել Հունաստանի վրա»,-ասաց Յորղոս Գերապետրիտիսը: