10/01/2024 12:45
2024 թվականին մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու. Նարեկ Մկրտչյան (Տեսանյութ)
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ 2024 թվականին կենսաթոշակների բարձրացման հարցին։
«2024 թվականին մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս, կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք, էֆեկտ»,-նշեց նախարարը։