10/01/2024 17:11
Մեզ չեն կոտրելու. Տաթևիկ Վիրաբյան
Մեզ չեն կոտրելու, որովհետև մենք գիտենք՝ ինչի համար ենք գնացել և ինչի համար ենք այս աթոռին նստած. սեպտեմբերի 19-20-ի ցույցերին մասնակցելու համար կալանավորված արցախցի երիտասարդների գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Տաթևիկ Վիրաբյանը։
«Մինչև մահվան սյուն էլ եթե ինձ տանեն, ես գլուխս բարձր եմ գնալու, բայց ցավալի է, որ դատախազները իշխանության հանդեպ ունեցած կաշկանդվածությունից դուրս գալ և ինքնուրույն գործողությունների գնալ չեն կարող․ ուսանողն ասում է՝ կարող է դուրս մնալ համալսարանից, մերժում են միջնոդությունները»,-ասաց նա։
Տաթևիկ Վիրաբյանը նշեց, որ ցավալի էր, որ իր կողքին նստած էին արցախցի 18 տարեկան տղաներ, որոնք վերդարաձան կալանավայր։
«Դրա համար պայքարը շարունակելու եմ՝ առանց կոտրվելու»,-ասաց նա։