10/01/2024 12:19
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարին Հայաստանից մասնակցում է միայն Վազգեն Թևանյանը
Այսօր Զագրեբում մեկնարկում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարը։
Հայաստանից այդ ստուգատեսին մասնակցում է միայն ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, ԱԱ մրցանակակիր, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, ՕԽ վարկանիշ նվաճած 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։
Նա պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի հետ։
Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։