10/01/2024 13:04
Ֆինանսների փոխնախարարը համաձայն չէ, որ ներդումներ գրավելու համար ՀՀ-ի հարկային արտոնությունները Վրաստանի համեմատ մրցակցային չեն
Օտարերկրյա ներդումների համար մրցակցում ենք տարածաշրջանում և միջազգային շուկաներում և, օրինակ, Վրաստանում, արտոնությունների մասով մրցակցային վիճակում չենք. ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ըստ նրա՝ կառավարության ներկայացրած ՀՀ Հարկային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի, արտոնության ռեժիմի վերցնելու մասին է, այդքան էլ հարմար մոտեցում չէ, քաղաքականության մեսիջ չէ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց՝ կարևոր է, որ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրը լինի մրցունակ և իրենք էլ համեմատականներ կատարում են մրցակցող երկրների հարկային միջավայրի ոլորտի ուսումնասիրության առումով։ «Վստահաբար կարող եմ ասել, որ ձեր վկայակոչած Վրաստանում հարկման բազան առհասարակ շատ ավելի լայն է, այսինքն՝ արտոնությունները շատ ավելի նեղ շրջանակի կիրառություն ունեն, մեր կառավարույթունն էլ հայտարարել է հարկային բազան ընդլայնելու քաղաքականություն, որովհետև համոզված ենք, որ հարկերը կարևոր են, բայց հարկերից զատ, կան այլ կարևոր գործոններ»,-ասաց նա։