11/01/2024 15:29
Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել։
«Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարություններին։
«Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- ընդգծեց ՔՊ-ականը։
Նա նշեց՝ այսօր ամենաճիշտը խաղաղությամբ ապրելն է. «Վերջը կռիվը մի օր պետք է ավարտվի՞»։