11/01/2024 13:23
2023 թվականը կարող ենք բնորոշել որպես ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի. ՊԵԿ նախագահ
2023 թվականի ընթացքում ապահովել ենք 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային մուտքեր, որը շուրջ 296 մլրդ-ով ավելի է եղել, քան նախորդ տարի, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Ընդհանուր, կարող ենք բնորոշել որպես ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի», - ասաց Բադասյանը։
Նա նշեց, թե կապիտալ ծախսերի մասով շարունակվում են աշխատանքները։
«ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ մեկնարկել է «Մեղրի» մաքսային կետի արդիականացման շինարարական աշխատանքները։ Շարունակվում է նաև «Բագրատաշեն» կետի վերակառուցումը», - ասաց ՊԵԿ նախագահը։