11/01/2024 19:46
Մոսկվան կհամագործակցի Թեհրանի հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան կհամագործակցի Թեհրանի հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի ունեցող զարգացումների կոնտեքստում։
«Մոսկվան վերահաստատում է իր հաստատակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Թեհրանի հետ՝ միջազգային ահաբեկչության բոլոր ձևերին և դրսևորումներին հակազդելու գործում»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսաաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են նաև, որ Ռուսաստանն առաջին երկրներից է եղել, որը դատապարտել է Իրանի Քերման քաղաքում հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունը։