11/01/2024 10:32
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետ կնշանակվի Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասվում է կառավարության որոշման մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին մարզ կատարած այցից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից։