11/01/2024 15:38
ՀԴՄ կտրոն տպագրելու գործընթացի տեսանկարահանման պահանջը հանվել է օրինագծից. Բաբկեն Թունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է. «24 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող առևտրի օբյեկտներում ՀԴՄ կտրոն տպագրելու գործընթացի տեսանկարահանման պահանջը սահմանող կարգավորումը չի ընդունվել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ՊԵԿ գործընկերների հետ եկանք համաձայնության, որ նման պահանջ սահմանող կարգավորումները փաթեթից հանվեն»: