11/01/2024 15:56
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումները մեզ համար ընդունելի չեն․ Իրանի դեսպան
Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, և այն, ինչ պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք, լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Հարցին, թե ստացվում է, որ Դուք համաձայն չեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ դեսպանը կրկնեց իր խոսքը.«Այն, ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում կլինի և ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտում, մեզ համար ընդունելի չէ»: