11/01/2024 10:42
Կներկայացվի «Տարվա եղանակները» համերգը
Հունվարի 24-ին՝ ժամը 19:30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ բանդոնեոնահար-ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և ջութակահար Անդրես Գաբետտայի մասնակցությամբ։
Համերգի ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ջութակի և լարային նվագախմբի համար և Աստոր Պիացոլլա/Ռոբերտո Մոլինելլիի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» ջութակի, բանդոնեոնի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները։
«Տարվա եղանակները» համերգը կղեկավարի մենակատար/դիրիժոր Անդրես Գաբետտան։