11/01/2024 19:31
Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանին դիտարկում է որպես «սպառնալիք»՝ իր անվտանգությանը
Ռուսաստանը երկար ժամանակ կմնա որպես էական սպառնալիք Ֆինլանդիայի անվտանգության համար, ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
«Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը երկար ժամանակ մնալու է որպես էական սպառնալիք մեր անվտանգության և արժեքների համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Ֆինլանդիայի կառավարությունը փակել էր Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցությամբ հայտարարել էր, որ սահմանային անցակետերը փակելու վերաբերյալ Ֆինլանդիայի որոշումը Եվրոպայում ստեղծում է նոր բաժանարար գծեր, Մոսկվայի պատասխանը այս գործողություններին կմշակվի միջգերատեսչական ձևաչափով։