«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը. Վարուժան Գեղամյան

11/01/2024 11:17

«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը. Վարուժան Գեղամյան


Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն ծանոթացա հարցազրույցի բովանդակությանը և ահա, թե ինչն եմ առանձնացրել ձեզ համար՝ «Ալիևի բառերով»։ Միանգամից ասեմ, որ սրանք փաստացի այն տրամաբանությունն ու կետերն են, որոնք ընկած են, այսպես կոչված, «հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների» հիմքում։

  1. «Խաղաղության պայմանագիր» կոչվող թղթում, եթե այն ստորագրվի, որևէ կերպ չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը և հստակ տարածքը, հետևաբար՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Թուղթ ոչ մի բանի մասին, բայց որը լիարժեք մաքրում է Ադրբեջանին Արցախի հարցում կատարած հանցաքներից ու իրավական առումով այն փակում։ «Կադաստրի թուղթ» կոչված տգիտությունը ևս փչվեց։
     
  2. Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից հետո գրաված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը (առնվազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
     
  3. Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ թուղթը ստորագրվի առանց միջնորդ, որպեսզի կարողանա ցանկացած պահի առանց ավելորդ գլխացավանքի խախտել այն։ Այս կետը դուր չի գա «միջազգային երաշխիքներ կլինեն» և «աշխարհը չի թողնի, որ մեր վրա հարձակվեն» թեզերի սիրահարներին։
     
  4. Ադրբեջանը չի բացելու Հայաստանի հետ սահման և շարունակելու է Հայաստանի լիակատար շրջափակումը։ Հետևաբար, նույնը անելու է նաև Թուրքիան։ Ավելին՝ այս պահին խնդիր է դրված Հայաստանին կտրել իր երկու հիմնական արտաքին ճանապարհներից՝ դեպի Վրաստան և Իրան։ Դա անելու համար օգտագործում են այսպես կոչված անկլավների թեման (տե՛ս հաջորդ կետը)։ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
     
  5. Ադրբեջանը ելնում է այն դրույթից, որ Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղեր, որոնցից 4-ը բուն սահմանին, մյուս 4-ը՝ սահմանից ներս («անկլավի» տեսքով»)։ Ադրբեջանը «չի կարող հանդուժել այս իրավիճակը» և «ամեն ինչ անելու է, որ դրանք ազատագրի»։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ դեպի անկլավներ տանող ճանապարհներ պետք է տրվեն, որոնք «պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով»։ Սրանք մինի-միջանցքներ են։ Իմիջիայլոց, Ալիևն ասաց, որ այս թեման այժմ քննարկվում է սահմանազատման հանձնաժողովում։ Չի բանացկվում, այլ Ադրբեջանի պայմանի տեխնիկական իրականացման հարցերն են քննարկվում։
     
  6. Ադրբեջանը պահանջում է միջանցք Սյունիքի տարածքով։ Այո՛, հենց միջանցք, ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անվան տակ։ Ընդ որում՝ շատ կոնկրետ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է» դեպի Նախիջևան։ Միաժամանակ Ալիևը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զենքով վերցնել այդ ճանապարհը։
     
  7. Ադրբեջանը խոստովանում է, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ իր հավականությունները հնարավոր են դարձել Արցախում տարած հաղթանակի շնորհիվ։ Ալիևը բառացի ասում է, որ Շուշիին գրավելը թույլ տվեց բացել Զանգեզուրի հարցը։ Սրանից ավելի լավ ապացույց, որ Արցախը Սյունիքի ու Հայաստանի մնացյալ մասերի պաշտպանության գլխավոր միջոցն էր, դժվար է գտնել։ Ընդ որում՝ թշնամու բերանով է ասված։
     
  8. Ադրբեջանն ամեն ինչ անելու է նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ևս գերեվարելու համար։ Այդ մասին ուղիղ նշեց Ալիևը։
     
  9. Ամբողջ հարցազրույցի ընթացքում Ալիևը Հայաստանի բոլոր տարածքների համար օգտագործում էր թյուրքական տեղանուններ՝ «Իրևան» (Երևան), «Արևմտյան Զանգեզուր» (Սյունիք), «Իստիսու» (Ջերմուկ) և այլն։ Նաև նշում, որ եթե սահմանազատում լինի քարտեզով, ապա պետք է քննարկել Երևանի պատկանելիության հարցը։ Սա Ադրբեջանի ծավալապաշտության կարևորագույն դրսևորումներից է, որով այժմ դաստիարակվում է ադրբեջանական հասարակությունը։
     
  10. Ադրբեջանը Եվրամիության գլխավոր գործընկերներից է գազի մատակարարման հարցով։ Հետևաբար, Ադրբեջանը ոչ մի դեպքում չի վախենում Արևմտյան ճնշումից, որովհետև այն չի լինելու։ Ադրբեջանին մնում է խելացի խաղալ Ռուսաստանի հետ, ինչը և արվում է (նույնիսկ հարցազրույցի մակարդակում ճիշտ ուղերձներ հղելով Մոսկվային)։

Հարցազրույցում այլ հետաքրքիր կետեր ևս կային, բայց այս 10 կետերն այն հիմնականներն էին, որոնք, փաստացի, կազմում են այս պահին, այսպես կոչված, «հայ-ադրբեջանական» բանակցությունների փաթեթը։

Հետևություն. Ադրբեջանը որևէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցության։ «Խաղաղության պայմանագիրը» ընդամենը պարզ մանիպուլյացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար։

Այս կետերից որևէ մեկով զիջումը բերելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր պահանջների, ինչպես Արցախի հարցում զիջումը բերեց Սյունիքի ու Ջերմուկի վտանգների»,- գրել է նա։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ Այսօր, 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել Այսօր, 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել Այսօր, 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն Այսօր, 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Այսօր, 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան Այսօր, 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Այսօր, 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը Այսօր, 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները Այսօր, 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան Այսօր, 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ Այսօր, 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը Այսօր, 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան Այսօր, 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Այսօր, 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին Այսօր, 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան Այսօր, 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ Այսօր, 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է Այսօր, 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ Այսօր, 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» Այսօր, 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին Այսօր, 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու Այսօր, 14:52 Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:49 Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 14:45 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ Այսօր, 14:36 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով Այսօր, 14:34 Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան Այսօր, 14:19 Ազատի հրդեհի գործով մեղադրյալ Մաթևոսյանի՝ առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ նախաքննության վարույթն անջատվել է. նյութերը կուղարկվեն դատարան Այսօր, 14:12 Իմ օրոք ԱՄՆ-ում կլինի երկու սեռ՝ արական և իգական. Թրամփ Այսօր, 14:02 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (Տեսանյութ) Այսօր, 13:56 Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան. Էդուարդ Շարմազանով Այսօր, 13:36 Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան Այսօր, 13:12 Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ Այսօր, 13:08 Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար Այսօր, 13:05 Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին կատարած աշխատանքի համար Այսօր, 13:00 Անապայում կամավորները փրկել են նավթի արտահոսքից տուժած գրեթե հազար թռչնի Այսօր, 12:54 Վանաձորում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է Այսօր, 12:49 «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և շրջվել. կան վիրավորներ Այսօր, 12:46 Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ և հանդիպել Արենիի աշակերտներին Այսօր, 12:30 Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը Այսօր, 12:18 Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը, Փաշինյանը դարձյալ ստում է. Արթուր Խաչատրյան Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ)