11/01/2024 19:03
Սանկտ-Պետերբուրգի դատարանը երկարացրել է ագրեսիվ վարքագծով աչքի ընկած և քաղաքում անկարգություններ հրահրած ադրբեջանցու կալանքի ժամկետը
Սանկտ-Պետերբուրգի դատարանը երկարացրել է Ադրբեջանից Ռուսաստանի պահանջով արտահանձնված հանցագործ Թուրալ Մամեդովի կալանքի ժամկետը։
Ադրբեջանցու կազմակերպած հանցավոր խումբը 2023 թվականին Սանկտ-Պետերբուրգում բազմաթիվ անկարգություններ է իրականացրել․ ծեծել են պատահական անցորդներին, նկարահանել իրենց գործողությունները և տեսագրությունները հրապարակել համացանցում։
Մինչև ազատազրկվելն ադրբեջանցին միջազգային հետախուզման մեջ էր, թաքնվում էր իր երկրում, սակայն հայտնաբերվելուց հետո, նոյեմբերին արտահանձնվել է Ռուսաստանին ու կալանավորվել։
Մամեդովը դատական նիստի ժամանակ առարկել է իր նկատմամբ սահմանված խափանման միջոցը երկարացնելու դեմ, խնդրել է տնային կալանք սահմանել, սակայն դատարանը որոշում է կայացրել ագրեսիվ վարքագծով աչքի ընկած ադրբեջանցուն պահել կալանքի տակ՝ մինչև փետրվարի 15-ը։ Կալանքի տակ են պահվում նաև նրա ստեղծած խմբի 15 մյուս անդամները, որոնք նույնպես ադրբեջանցիներ են։