11/01/2024 09:56
«Փաստ». «Գոլդեն փելեսի» թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկացրել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցաին համալիրի պաշտոնական բացման արարողությունը սպասվում է դեկտեմբերի վերջին: Տեղեկացրել էինք նաև, որ սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեր նախնական տեղեկությունները փաստացի հաստատվել են, «դեռ մի բան էլ ավելի». թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցային համալիրն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել, կամ, ինչպես մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, «տեղ ու դադար չի եղել», իսկ բուն միջոցառումների բոլոր տեղերն ամրագրված են եղել նախապես:
Թերթի տեղեկություններով, Ամանորը Eighty Eigth-ում անցկացնել ցանկացողներից շատերին ստիպված են եղել մերժել. բանն այն է, որ տեղեր ամրագրել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել, սակայն բոլոր տեղերը վաղուց զբաղված են եղել»։