11/01/2024 10:38
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը հանրայնորեն դիրքորոշում կներկայացնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս պահին չի մեկնաբանում՝ արդյո՞ք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունն ուժի մեջ է։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու՝ արդյո՞ք հայտարարությունն ուժի մեջ է ու Հայաստանը պատրաստվո՞ւմ է չեղարկել այդ հայտարարությունը։
«Անհրաժեշտության պարագայում Հայաստանի Հանրապետությունը հանրայնորեն դիրքորոշում կներկայացնի բարձրացված հարցերի վերաբերյալ»,- գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հիմքն է եղել Մոսկվայում բանակցությունների։
Ճշտող հարցին՝ եղե՞լ, Արմեն Գրիգորյանն արձագանքել էր․ «Եղել, այո՛, հիմա չկա նոյեմբերի․․․»։