11/01/2024 21:05
«Tyrannosaurus mcraeensis»․ Պալեոնտոլոգները ԱՄՆ-ում տիրանոզավրերի՝ նախկինում անհայտ տեսակի ոսկորներ են հայտնաբերել
Պալեոնտոլոգները ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում հայտնաբերել են տիրանոզավրերի՝ նախկինում անհայտ տեսակի ոսկորներ, գրել է Scientific Reports գիտական ամսագիրը։ Ըստ մասնագետների եզրահանգման՝ այդ տիրանոզավրերը, ենթադրաբար, թագավորական տիրանոզավրերի անմիջական նախնիների ամենամոտ ազգականներն են։
«Մենք հայտնաբերել ենք տիրանոզավրերի՝ նախկինում անհայտ տեսակ՝ Tyrannosaurus mcraeensis։ Նրանք Լարամիդիայի (ժամանակակից Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասը) տարածքում ապրել են թագավորական տիրանոզավրերի հայտնվելուց 6-7 միլիոն տարի առաջ և իրենց չափերով համեմատելի են եղել նրանց հետ»,- ասել են պալեոնտոլոգները։
Բացահայտումն արել է Բաթի համալսարանի դոցենտ (Մեծ Բրիտանիա) Նիկոլաս Լոնգրիչի ղեկավարած գիտական խումբը։