11/01/2024 15:33
Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից
Հայաստանի անվտանգային համակարգի ուժեղացումն Ադրբեջանին կստիպի հետ գնալ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որոնք ուժեղացնում են մեր երկրի անվտանգությունը»,- ասաց նա։
Ըստ ՔՊ-ականի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան։
«Վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածն ինչքանով հիմնավոր կլինի։ Մեր միասնական ուժն է ստիպելու հետ գնալ, մեր ուժի մեջ մենակ բանակը չէ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ բոլոր մակարդակներում Ալիևին պատասխան կտրվի։
Քոչարյանը վստահ է՝ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից։
«Այո՛, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,- ասաց նա։