11/01/2024 21:21
Կլիմայագետներն ահազանգում են՝ Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը բարձրացել է
Կլիմայագետների միջազգային թիմը հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում փաստել է, որ 2023 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ գրեթե մեկ աստիճանով ավելի բարձր է, քան անցյալ դարի կեսերին, և 0,23 աստիճանով ավելի բարձր, քան 2022 թվականին:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Չինաստանի գիտությունների ակադեմիան։
«Ջրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը 2023 թվականին հասել է ռեկորդային առավելագույնի ՝ 0,23 աստիճանով ավելի բարձր 2023 թվականի համեմատ և գրեթե մեկ աստիճանով ավելի բարձր, քան 1950-ականներին։ Դա պայմանավորված է ինչպես Էլ Նինյո կլիմայական երևույթի ուժեղացմամբ, այնպես էլ երկարաժամկետ կլիմայական միտումներով»,- փաստել են կլիմայագետները։