12/01/2024 10:26
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Ակնհայտ է, որ համակարգող Լուիս Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում»,- ասել է պաշտոնյան։
Նա վստահեցրել է՝ այդ ուղղությամբ վարչությունը կշարունակի աշխատել։