12/01/2024 11:47
2023 թվականին ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվը շարունակել է աճել
2023 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թվի աճը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:
Ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։ Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղևոր (–2%), իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 481 հազար ուղևոր (+8,7%): Միջազգային հաղորդակցության անկումը պայմանավորված է Երևան-Թբիլիսի ուղևորների նվազմամբ, մինչդեռ Երևան-Բաթումի-Երևան երթուղում ուղևորների թիվը աճել է 58%-ով։
Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։ Անցյալ տարի երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է ութ զբոսաշրջային (չարթերային) չվերթ, որոնցով տեղափոխել է 5 հազար ուղևոր:
«Ուղևորահոսքի աճը կապված է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների զարգացման և ուղևորներին ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ ներգրավելու հետ», - նշում է Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: – Օրինակ, անցյալ տարվանից մենք ներդրել ենք էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ժամանակակից համակարգ։ Մենք նաև սկսեցինք տրամադրել պահեստային խցիկի ծառայություններ, զարգացրեցինք կայարանային ծառայություններ, որոնք ուղղված են մեր հիմնական երկաթուղային կայարաններում ուղևորների հարմարավետության բարձրացմանը»: