12/01/2024 15:18
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախաձեռնած արբիտրաժային գործընթացի շրջանակներում տեղի է ունեցել ընթացակարգային նիստ
Բաքուն միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ կապված Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում Արցախում էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ. այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ընթացակարգային նիստը տեղի է ունեցել այսօր` Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը նախաձեռնել էր արբիտրաժային գործընթաց՝« Հայաստանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի բազմաթիվ դրույթների և միջազգային իրավունքի սկզբունքների խախտման համար փոխհատուցում պահանջելու համար»: