12/01/2024 21:13
ՆԱՏՕ-ն հայտարարել է՝ Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածները պաշտպանողական բնույթի են եղել
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածները Եմենին կրում էին պաշտպանական բնույթ, AFP գործակալությանն ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը։
«Այդ հարվածները պաշտպանական բնույթ էին կրում և ուղղված էին ազատ նավագնացության ապահովմանը՝ աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկում։ Հութիների գրոհները նավերի վրա պետք է դադարեցվեն»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Նշենք, որ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ Իսրայելի հետ կապ ունեցող նավերն անցնեն Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր գործողությունները Գազայում։
Ըստ ԱՄՆ զինուժի հրամանատարության գնահատականների, հութիները նոյեմբերի կեսերից Կարմիր ծովում հարվածներ են հասցրել ավելի քան 20 քաղաքացիական նավերի։