12/01/2024 17:27
«Իրավասու մարմինների ուշադրությունն եմ հրավիրում»․ Փաստաբանն ահազանգում է՝ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը, գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը;
«Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում:
Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»,- գրել է փաստաբանը: