12/01/2024 21:27
Արևմուտքը լարվածության նոր օջախներ է ստեղծում աշխարհում․ Մատվիենկո
Արևմուտքը լարվածության նոր օջախներ է ստեղծում ամբողջ աշխարհում և անտեսում է միջազգային իրավունքի նորմերը, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Արևմուտքը, փորձելով պահպանել անկում ապրող իր գերիշխանությունը, անընդհատ ստեղծում է լարվածության նոր օջախներ և թեժ կետեր, ստեղծում է քաոս՝ անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Եմենի վրա անգլո-ամերիկյան ուժերի այսօրվա հարձակումը դրա վառ օրինակն է»,- ասել է նա։
Մատվիրենկոն շեշտել է, որ Եմենի ուղղությամբ գրոհն իրականացվել է առանց ԱՄՆ Կոնգրեսի համաձայնության, ինչը «նախատեսված է ամերիկյան օրենսդրությամբ»։
«Կատարվել է հերթական անօրինականությունը, ինչին արդարացում չկա»,- հավելել է նա։