12/01/2024 11:10
Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե 114,5 մլրդ դրամ ավելի շատ գումար է փոխանցել, քան ստացել է. ՊԵԿ փոխնախագահ
ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքների մասով 32 տոկոսով գերազանցվել է նախորդ տարվա ցուցանիշը. ամփոփելով 2023թ.-ի աշխատանքը՝ հրավիրված ասուլիսին ասաց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։
«Ինչպես տեղյակ ենք, ՀՀ-ից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե և այնտեղից ՀՀ-ի համամասնությանը համապատասխան, որը 1,22 տոկոս է, փոխանցվում է պետբյուջե։ Այս համատեքստում 2023թ.-ին ՀՀ-ի կողմից գանձվել և ԵԱՏՄ բյուջե է փոխանցվել 187,5 մլրդ դրամ, իսկ ՀՀ-ն ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ։ Եթե համեմատություն դնենք մեր գանձածի համեմատ, ապա 114,5 մլրդ դրամով պակաս է»,-ասաց նա։