12/01/2024 14:47
Ֆրանսիայի վարչապետի նախկին զուգընկերը կղեկավարի երկրի ԱԳՆ-ն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան հաստատել է կառավարության կազմը, որը ձևավորվել է նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատտալի կողմից: Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. հայտնում է Franch24-ը։
Նախկին կառավարության մի շարք առաջատար նախարարներ՝ ներքին գործերի նախարար, արդարադատության, ֆինանսների նախարարը նաև պաշտպանության նախարարը պահպանել են իրենց պաշտոնները:
Նիկոլա Սարկոզիի օրոք արդարադատության նախկին նախարար աշխատած Ռաշիդա Դատին նշանակվել է մշակույթի նախարար՝ Ռիմա Աբդուլ-Մալաքի փոխարեն:
Ըստ հրապարակման՝ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Դատիի ընտրությունը մշակույթի նախարարի պաշտոնում անակնկալ քայլ էր, որը, ըստ վերլուծաբանների, ավելի կթուլացնի նրա պահպանողական հակառակորդներին:
France 24-ը գրում է, որ մեկ այլ անակնկալ էր 38-ամյա Սեժուրնեի նշանակումը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
Սեժուրնեն Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության ղեկավարն է և Եվրախորհրդարանի լիբերալ, եվրոպամետ օրենսդիրների «Նորացնել Եվրոպան» խմբի ղեկավարը:
Նա նաև Ատտալի նախկին զուգընկերն է: Ատտալը՝ Ֆրանսիայի առաջին բացահայտ միասեռական վարչապետը, հրապարակեց իրենց հարաբերությունները, երբ նա առաջին անգամ միացավ Մակրոնի կառավարությանը 2018 թվականին:
Հրապարակման մեջ նշվում է, որ թեև երկու տղամարդիկ երբեք հրապարակայնորեն չեն հաստատել իրենց բաժանումը, սակայն Հանրային կյանքի թափանցիկության բարձրագույն մարմնին ուղղված իր հոկտեմբերի հայտարարության մեջ, որը կազմում է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ շահերի հնարավոր բախում արձանագրելու համար, Ատտալը հայտարարել է, որ զուգընկեր չունի: