12/01/2024 14:24
Վարչապետը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Այսօր նա նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր աշխատանքից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ի կառավարության նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը։
ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։