12/01/2024 16:54
Ալիևը ներքին լսարանին կերակրելու խնդիր չունի, խոսքն ուղղված էր ՀՀ-ին և միջազգային հանրությանը. Դիվանագետ
Որևէ դիվանագիտական հայտարարություն չկար. հրավիրված քննարկմանը հայտարարեց Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ որևէ այլ վայրում սահմանը չի բացի։
«Սա բացարձակ ներքին լսարանին ուղղված չէր, Ալիևը ներքին լսարանին կերակրելու խնդիր չունի, խոսքն ուղղված էր ՀՀ-ին և միջազգային հանրությանը։ Բանակցողի ոչ ճիշտ պահվածք էր՝ կոշտ շեշտադրումներով, կառուցողական նշյուլ անգամ չկար, կար թելադրանք, պարտադրանք»,-ասաց նա։
Դիվանագետը նշեց, որ հայկական կողմից մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել։
«Չեմ էլ կարծում, որ արձագանքները կլինեն մեր ազգային շահերից բխող, ուղղակի փորձ է արվելու սլաքներն այնպես ուղղել իբր Ալիևի խոսքը ներքին լսարանի համար է։ Փորձ է կատարվելու ցույց տալ, թե այս խոսույթն այն չէ, ինչն անելու ենք տարբեր հարթակներում»,-ասաց նա։