12/01/2024 11:55
Եթե 2022թ.-ին ներմուծվել է 46 000 տրանսպորտային միջոց, ապա 2023թ.-ին դրանց թիվը հասել է շուրջ 84 000-ի. ՊԵԿ փոխնախագահ
2023թ.-ին նախորդ տարվա համեմատ 83 տոկսով աճել է հանրապետություն ներկրված տրասպորտային միջոցների թիվը։
«Եթե 2022թ.-ին ներմուծվել է 46 000 տրանսպորտային միջոց, ապա 2023թ.-ին շուրջ 84 000 տրասպորտային միջոց է ներմուծվել, 83 տոկսով աճել է»,-ամփոփելով 2023թ.-ի աշխատանքը՝ հրավիրված ասուլիսին ասաց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։
ՊԵԿ փոխնախագահը պարզաբանեց, թե աճը պայմանավորված է ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներով։ «Շատ դեպքերում աճը պայմանավորված էր նրանով, որ ներմուծվում էր հայկական ռեզիդենտ կազմակերոպւթյունների կողմից և արտահանվում ԱՊՀ երկրներ, չնայած օգոստոսից ՌԴ-ում փոփոխություններ մտցրվեցին և ՌԴ-ն մեքենաների ներմուծման համար սահմանեց ուտիլիզացիոն վճար, այսինքն՝ թանկացվեց և արդեն նկատվում է ավտոմեքենաների ներմուծման տեպնի նվազում»,-ասաց նա։
Կարեն Թամազյանը ներկայացրեց վիճակագրություն, թե բացի ավոտմեքենաների ներմուծումից, որ ապրանքատեսակների գծով են մաքսային մարմինների կողմից մաքսային ներմուծումներն ավելացել։ «2023թ.-ին 2022-ի համետ աճը գրանցվել է տրասպորտային միջոցների նեմուծման գծով, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ներմուծման գծով, ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլ և ոչ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև վառելիքաքսուկային հումքեր, այսինքն՝ բենզին, դիզվառելիք և այլն»,-ասաց նա։