12/01/2024 09:48
«Հրապարակ». Ինչու է նախարարն ասուլիսը Թուֆենկյան հյուրանոցի կոնֆերանս սրահում կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության անդամները տարին սկսելուն պես ամփոփիչ ասուլիսներ են տալիս՝ ներկայացնելով իրենց ղեկավարած ոլորտներում կատարված աշխատանքները։ Այսօր հերթն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինն է, ով որոշել է ասուլիս հրավիրել ոչ թե նախարարության շենքում, այլ Թուֆենկյան հյուրանոցի կոնֆերանս սրահում՝ վարձակալելով դահլիճը և դրա համար բյուջեից գումար դուրս գրելով։
Նախարարությունից պարզաբանեցին, թե քանի որ տևական ժամանակ նախարարն ասուլիս չի տվել, և ամփոփիչ ասուլիսն է, ուստի ակնկալում են, որ մեծ թվով լրագրողներ կմասնակցեն, դրա համար են մեծ դահլիճ վարձակալել։
Փաստորեն, առողջապահության նախարարությունում, որը, ի դեպ, վերջերս է կապիտալ վերանորոգվել, չկա 20-30 հոգու համար նախատեսված մի սրահ, որտեղ կարելի է անվճար հիմունքներով ասուլիս կազմակերպել»։