12/01/2024 09:05
ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ է խնդրել՝ Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման առնչությամբ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման հետ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Կարմիր ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը: Փաստաթղթում նշված է այդ տարածքում նավերի վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու պահանջը։
Նույն օրը ԱՄՆ-ն, ռազմական օպերացիայի շրջանակում, հարվածներ են հասցրել Եմենի մի քանի քաղաքներին։