12/01/2024 22:00
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Աշոտ Վարդանյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Աշոտ Վարդանյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Աշոտ Սեդրակի Վարդանյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- նշված է որոշման մեջ։